Հայաստանը գնում է հաղթելու հետպատերազմյան ընտրություններում. EurAsia Daily
Հայաստանի քաղաքացիները հունիսի 20-ին առավոտից ակտիվորեն քվեարկում են արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք տեղի չէին ունենա, եթե ղարաբաղյան պատերազմն այլ ելք ստանար: Այս մասին գրում է EADaily-ն` վերլուծելով ընտրություններին մասնակցող ուժերի հնարավորությունները:
«Արտահերթ ընտրությունները կոչված են վերջ դնելու ձգձգված քաոսին, սակայն արդյոք այն կդառնա անշրջելի ներքին կայունացման գրավական, թե նախաբան նոր ցնցումների համար` կախված է հենց ընտրությունների արդյունքից», - նկատում է հոդվածագիր Վյաչեսլավ Միխայլովը:
Հեղինակը նշում է, որ ուշադրության կենտրոնում է գտնվում «Վերածնվող Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների նոր քաղաքական միավորում կազմած «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Հերոսական անցյալի և հուսադրող, բայց ոչ երաշխավորված ապագայի միասնության նշանի ներքո էլ անցել է երկրորդ նախագահի ողջ նախընտրական քարոզարշավը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին նույնպես խոսել է ապագայի մասին»,- գրում է հեղինակը` հավելելով, որ Փաշինյանին ժամանակին գրեթե աստվածացնում էին, իսկ այժմ նրանցից մեծամասամբ զգուշանում են:
Միխայլովը նաև գրում է, որ Քոչարյանը պետության ղեկին, իհարկե, կատարյալ տարբերակ չէ երկրի առաջ ծառացած բոլոր ռազմավարական և ոչ այնքան կարևոր առաջադրանքների լուծման համար, սակայն նա այսօրվա դրությամբ հնարավորություններ ունի Հայաստանը տանելու դեպի անհրաժեշտ առաջընթաց: