Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցի շուրջ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրիանայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Եվրոպայում անվտանգության երաշխիքների հետ կապված։ Այս մասին CNN-ի հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը միշտ էլ պնդել է, որ պետք է բանակցություններ վարել։ Նա կողմ է դիվանագիտությանը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահն է հանդիսանում փաստացի կերպով անվտանգության երաշխիքների մասին հարցի բարձրաձայնողը։ «Եւ Ուկրաինան խնդրի միայն մի մասն է։
Այն մի մասիկն է ավելի մեծ խնդրի, որը կոչվում է անվտանգության երաշխիքների տրամադրում Ռուսաստանին, եւ Պուտինը պատրաստ է բանակցել այդ ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Hraparak.am



















