Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մտադիր է ձերբակալել Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կձերբակալվի եւ կենթարկվի պատասխանատվության։
Արայիկ Հարությունյանին ադրբեջանական կողմը մեղսագրում է «2020 թվականի հոկտեմբերին ընդդեմ Գյանջայի խաղաղ բնակչության իրականացրած չորս ահաբեկչական գործողության մեջ»։
Նաեւ նշվում է, որ Արայիկ Հարությունյանի հանդեպ հայտարարվել է հետախուզում։ Բաքվում համոզված են, որ «այն, որ Արայիկ Հարությունյանը մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվել, պարզապես ժամանակավոր իրավիճակ է եւ առաջիկայում՝ ամենասեղմ ժամկետներում, նա կձերբակալվի օպերատիվ քննչական խմբի կողմից եւ կհանձնվի իրավապահներին»։
Hraparak.am



















