Պայթյուն Է որոտացել Թբիլիսիի բազմահարկ շենքի բնակարանում. տուժել Է մեկ մարդ
Թբիլիսիում բազմահարկ շենքի բնակարաններից մեկում պայթյունի պատճառը, ենթադրում Է, դարձել Է բնական գազի կուտակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանին հաղորդել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: Պայթյունը փետրվարի 15-ի առավոտյան որոտացել Է շենքի յոթերորդ հարկի բնակարանում:
«Ներկայում հրդեհն արդեն տեղայնացվել Է: Իրականացվում են դրա վերացման աշխատանքներ: Տեղում աշխատում Է հրշեջների մի քանի բրիգադ»,-ասել Է Ծառայության ներկայացուցիչը: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով տուժել Է մեկ մարդ: Նա ստացել Է այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց, հեղորդել Է Sputnik-ը:
Armenpress.am