Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Այս տարին հոբելյանական է մեր երկրների համար, քանի որ լրանում է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սա լավ առիթ է վերարժևորելու անցած տարիների ընթացքում մեր գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշելու փոխգոր­ծակցու­թյան նոր ուղղություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: 

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն