Ժամը 17:00-ի դրությամբ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարակելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 635 հազար 517 անձ,  ընդհանուր ընտրողների 38,17 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն