«Տաշիր գրուպն» օգնել է ՌԴ-ում մեր արտադրողի համար զարգացած ենթակառուցվածք ունենալ․ Քերոբյան
«Հայ գործարարների ասոցիացիան» հայ գործարարներին աջակցելու և նրանց արտադրաքի արտահանումը խթանելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ անցկացնում է մեծածախ և մանրածախ առևտրի «Բուխտա Յուգ» նոր կենտրոնի շնորհանդեսը, որին ներկա էր նաև էկոնոիմկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախ շատ ողջունում եմ հայկական բիզնեսի ծավալումը արտերկրում։ Սա շատ կարևոր է հայկական ենթակառուցվածքները զարգացնել տարբեր երկրներում։ Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է «Բուխտա Յուգ»-ի բացումը, որի շնորհիվ շատ հայկական ապրանքներ կարող են ներկայացված լինել մոսկովյան շուկայում»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնի բացումը նախատեսված է այս տարի Մոսկվայում։ «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Ռուսաստանի մայրաքաղաքում մեծածախ շուկայական համալիր ստեղծելու նպատակով։ Այնտեղ հայ արտադրողները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, ինչը կնպաստի Հայաստանից արտադրանքի արտահանման խթանմանը:
Armeniatoday.news