30 տարվա համայնքապետին 2018-ին ժողովրդի ուժով ազատեցին, հիմա էլ ժողովրդավարություն չկա՞
Եթե մենք իրոք ապրում ենք ժողովրդավարական երկրում ու իրոք էս երկրում ժողովրդավարության կա, ուրեմն մեր առաջարկած թեկնածուն պիտի նշանակվի վարչական տարածքի ղեկավար։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի եղեգնուտ համայնքի բնակիչները պահանջում են, որ իրենց վարչական տարածքի ղեկավար նշանակվի Գասպար Հակոբյանը, իսկ համայնքի ղեկավարը կարծես իր սեփական թեկնածուն ունի, ում նշանակմանն էլ դեմ են եղեգնուտցիները։
«2018 թվականին 30 տարվա համայնքապետը ուժով, ժողովրդի ուժով ազատվել է աշխատանքից, իսկ հիմա իբր ժողովրդավարական երկրում ենք ապրու՞մ։ Էս մարդիկ 2018-ից հետո՝ ընտրությունների ժամանակ, 70-80 տոկոս ձայն է տվել ՔՊ-ին, բայց արդեն այս վերջին ընտրություններին այդքան ձայն չի տվել ՔՊ թեկնածուին մենակ նրա համար, որ ապացուցի, որ ժողովուրդն է որոշում ու ամեն ինչ ժողովրդի ձայնից է կախված։ Ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել, էդքան բան, եթե իհարկե , նորից եմ ասում, մենք իրոք ապրում ենք ժողովրդավարական երկրում»,- ասաց նա։
Hraparak.am