ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, պատասխանելով Բրյուսելում լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը դաշինքին կհամոզի գնալ «դեէսկալացիայի», ասել է, որ, իր կարծիքով, «դեէսկալացիա» նշանակում է «ուժերի և ծանր տեխնիկայի շարունակական դուրսբերում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Մենք պետք է տեսնենք ուժերի և ծանր տեխնիկայի շարունակական դուրսբերում»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը «դրական ազդակներ է ստանում Մոսկվայից՝  դիվանագիտական ջանքեր գործադրելու և  շարունակելու ուղղությամբ», բայց միևնույն ժամանակ «դեռևս չի տեսնում շփման գծում լարվածության թուլացում»։ Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին դաշինքի անվտանգության առաջարկներին և ակնկալում է շարունակել հանդիպումները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն