ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորականները սկսել են վերադառնալ մշտական տեղակայման վայրեր
Ղրիմում զորավարժություններ անցկացնող ռուսական զորամիավորումները սկսել են վերադառնալ մշտական տեղակայման վայրեր։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը։
Մինչդեռ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմը հայտնել է, որ մոտ 20 միավոր ռազմանավեր վարժանքներ են սկսել Բարենցի ծովում։
Մարտական պատրաստության միջոցառումների ավարտից հետո զորքը, ինչպես միշտ, կվերադառնա մշտական տեղակայման վայրեր։
Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումները, որոնք կատարել են առաջադրանքները, նույնպես կվերադառնան մշտական տեղակայման վայրեր, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
Armeniatoday.news



















