Գազի մարտյան ֆյուչերսների գները Եվրոպայում 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարի փոխարեն, փետրվարի 15-ին իջել են՝ հասնելով գրեթե 800 դոլարի։ Րոպեներ առաջ այն իջել է 17%-ով, իսկ այժմ իջնում են ավելի քան 13%-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն վկայակոչելով՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

ICE հարթակում ֆյուչերսների արժեքը Երևանյան ժամանակով ժամը 18:45-ին մի փոքր գերազանցել է 860 դոլարը, իսկ արդեն Երևանի ժամանակով ժամը 18։56-ին կտրուկ իջել է՝ հասնելով 806.2 դոլարի։ Առայժմ սա առևտրի գնային նվազագույնն է՝ 17%-ով ցածր նախորդ օրվա գնահատված 943,7 դոլար գնից։ Երևանի ժամանակով ժամը 19։07-ին գնանշումները նվազել են 13,5%-ով և կազմել 816,7 դոլար:

Մի քանի ժամ առաջ գներն արագացրին անկման տեմպերը։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն