Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու բանակի երբեմնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահվում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում։ Շատ քչերն են միայնակ նստում՝ դա կալանքի ամենածանր տեսակն է համարվում, սակայն ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է պնդել, իսկ հիմա՝ Դավիթ Տոնոյանը, որ խցում միայնակ լինի։ ՔԿՀ-ն ընդառաջել է։ Փոխարենը Դավիթ Գալստյանը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում․ նրա հետ նույն խցում է նաեւ Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանը։

Պատմեցին, որ Պատրոն Դավիթը խցակիցներին առաջարկել է հրաժարվել բանտային հանձնուքից, եւ ինքն է ապահովում խցակիցների սնունդը՝ առողջ սննդի սկզբունքով։ Նա մարմնամարզությամբ է զբաղվում, հետեւում առողջությանը, դետոքսի օրեր է կազմակերպում, ինչպես նաեւ բանտային դոմինոյի մրցաշար է անցկացնում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն