Ադրբեջանը 21 երկրի ներկայացուցիչների համար էքսկուրսիա է կազմակերպել դեպի Արցախ
Ադրբեջանի իշխանությունները 21 երկիր ներկայացնող հայտնի ճանապարհորդների համար կազմակերպել է էքսկուրսիա դեպի Ղարաբաղ, ավելի կոնկրետ՝ Ղարաբաղի այն տարածքներ, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո։
Էքսկուրսիան լինելու է եռօրյա։ Այցի ընթացքում նշված անձինք այցելելու են Ֆիզուլի, Շուշի, Աղդամ, Քարվաճառ, Կովսական եւ Լաչինի միջանցք։
Hraparak.am



















