Պետական վերահսկողության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը անցյալ տարվա դեկտմբերի 9-ին, ազատվելով զբաղեցրած պաշտոնից, մինչ օրս անգործ է՝ որևէ տեղ որևէ աշխատանքի չի անցել։ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներից մեծ մասին, որոնք խորհրդարան չանցան, գործադիրից էլ դուրս մնացին, շատ արագ տեղավորեց տաբեր պաշտոնների, որոշներին դեսպան ուղարկեց, ոմանք դեռ սպասում են, որ պիտի նշանանակվեն դեսպան։ Օրինակ՝ Աբովյանի ընտրություններում պարտվելուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, Փաշինյանը նրան մեկ օր անգամ պարապ չթողեց, անմիջապես նշանակեց Ուլիխանյանի տեղը՝ ՊՎԾ ղեկավար, բայց Ուլիխանյանը, որի ազատումն էլ անհասկանալի պատճառներով էր, մինչ օրս մնացել է օդում կախված վիճակում, ասել է թե, նրա դեպքում, եթե ապագա կա, ապա այն դեռ շատ անորոշ է։ 

Մեզ հետ զրույցում Ուլիխանյանն ստանդարտ պատասխան տվեց իր հետագա ճակատագրի վերաբերյալ, որ եթե ինչ-որ բան լինի, կհրապարակվի, կիմանանք։ 

«Առայժմ հստակ որևէ բան չկա, այսինքն՝ էդ թեմայով ասելիք չկա»,-ասաց նա։

-Գուցե նեղացա՞ծ եք թիմից կամ թիմը։

-Չէ, չէ, տենց բան չկա։

-Այս պահին փաստացի պարապ եք, փաստորեն, որևէ բանով չեք զբաղվում։

-Ակնկալիքներ կան, բայց քանի դեռ հստակություն չկա, չեմ ուզում, էլի, լրացուցիչ աժիոտաժի թեմա դառնա։

-Իսկ խոսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով, շփվո՞ւմ եք թիմակիցների հետ։

-Ես խնդրում եմ, էլի, էդպիսի հարցերը չմեկնաբանեմ, պարզ է, որ կապի մեջ եմ, չեմ կորել, թիմի հետ եմ, կարևոր է, որ դա շեշտվի, նեղացվածություն չկա։

-Իսկ հետևո՞ւմ եք ՊՎԾ նոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքին, կարողանո՞ւմ է արդարացնել իրեն։

-Ընդհանրապես, կարծում եմ՝ իմ կողմից ճիշտ չի լինի որևէ գնահատական տալը, ես հույս ունեմ, որ ինձնից լավ է աշխատում, բայց չեմ հետաքրքրվում։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն