ՌԴ հեռանկարային հետազոտությունների հիմնադրամն առաջին անգամ հրապարակել է ռուսական «Մարկեր» ռոբոտացված սարքի ավտոմատ կրակահերթը պատկերող տեսանյութը:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեսանյութում նախ ցուցադրվում է թիրախը նշանառման տակ առնելը և կրակահերթը օպերատորի կառավարմամբ, այնուհետև ավտոմատ կրակահերթը անշարժ և շարժվող թիրախների ուղղությամբ, ինչպես ինքնուրույն տեղաշարժը զորավարժարանում:

Վերջում ռոբոտ սարքը կրակոցներով թիրախի վրա «գրել է» «Ուռա» բառը:

2021 թվականի հունիսի վերջին հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Մարկերի» հինգ նմուշի փորձարկումները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն