«Հրապարակ». Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից
Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ՝ քաղաքապետարանի «անգլիական թագուհի» Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից՝ աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանից։ Սարգսյանը հորդորել է դիմում գրել, սակայն վերջինս անսասան է, քանի որ համայնքային ծառայող է՝ օրենքով պաշտպանված, չեն կարող իր կամքին հակառակ աշխատանքից ազատել:
Բայց քարտուղարն առնչվում է բազում փաստաթղթերի ստորագրման պրոցեսին եւ տեղյակ է բոլոր չարաշահումներից, ուստի պետք է քաղաքապետի համար սուպերվստահելի մարդ լինի։ Համբարյանին զրկում են լիազորություններից՝ նրա կուրացիայից վերցրել են կադրերը, քարտուղարությունը։
Hraparak.am