Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, Մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը։

«Երևանյան հեռանկարների» ներկայացուցիչները խոսել են այս տարվա ամռանը նախատեսվող միջազգային մեծ փառատոնի կազմակերպական աշխատանքների մասին` ընդգծելով, որ ակնկալում են մարզպետարանի գործուն աջակցությունը։

Եռօրյա փառատոնը կանցկացվի Արագածոտնում` համախմբելով հայ և արտասահմանցի մշակութասերներին։ Ինչպես նշել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` նախատեսվում է համաշխարհային աստղերի և մի քանի տասնյակ հազարի հասնող մարդկանց մասնակցությունը։

Սերգեյ Մովսիսյանը կարևորել է լայնամասշտաբ մշակութային միջոցառումների անցկացումն ու նշել, որ մարզպետարանը կներդնի բոլոր ջանքերը` միջոցառման կազմակերպիչներին լավագույնս աջակցելու հարցում։

Ձեռք է բերվել համագործակցությունը գործնական դարձնելու պայմանավորվածություն։ Կողմերն առաջիկայում կրկին կհանդիպեն` փառատոնի անցկացման վայրն ընտրելու, միջոցառման օրակարգն ուրվագծելու և մանրամասները քննարկելու նպատակով։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն