2021 թվականին համաշխարհային առեւտրի ծավալը հասել Է 28,5 տրիլիոն դոլարի ռեկորդային բարձր մակարդակի՝ 2020 թվականի համեմատությամբ ավելանալով 25 տոկոսով, 2019 թվականի համեմատությամբ ցուցանիշն աճել Է 13 տոկոսով:

Ընթացիկ տարա առաջին եռամսյակում սպասվում Է այդ բնագավառում աճի տեմպերի դանդաղում, ասված Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆեդերացիայի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ փետրվարի 17-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջությամբ վերցված համաշխարհային առեւտրի ծավալը 2021 թվականին հասել Է շուրջ 28,5 տրիլիոն դոլար ռեկորդային մակարդակի, ինչն իրենից ներկայացնում Է մոտավորապես 25 տոկոսով աճ 2020 թվականի համեմատությամբ եւ աճ 13 տոկոսի շրջանում մինչհամավարակային 2019 թվականի համեմատությամբ»,- ասված Է զեկույցում:

ՅՈՒՆԿՏԱԴ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առեւտրի աճի տեմպերը «կդանդաղեն», ուստի առեւտրի ծավալը, ինչպես սպասվում Է, «նման կլինի 2021 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակին»:

Անցյալ տարի «դրական միտւմը միջազգային առեւտրի բնագավաում» զգալի չափով պայմանավորված Էր, ինչպես կարծում են փորձագետները, հումքային ապրանքների գների բարձրացմամբ, համավարակի հետ կապված սահմանափակումների մեղմացմամբ եւ պահանջակի ուժեղ վերականգնմամբ՝ տնտեսության խթանման միջոցների փաթեթների շնորհիվ»:

Այս տարի, կարծում են ՅՈՒՆԿՏԱԴ-ում, գլոբալ առեւտրի վրա կազդեն մի շարք գործոններ, մասնավորապես գնաճն ԱՄՆ-ում եւ անհանգստությունը Չինաստանում անշարժ գույքի հատվածի դրության առիթով: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ համավարկը հանգեցրել Է «աննախադեպ ճնշման մատակարարումների շղթայի վրա: Լոգիստական խախտումները, կիսահաղորդիչների պակասը եւ Էներգակիրների աճող գները նպաստել են «հետագա պակասի մատակարարումների ոլորտում» եւ ծովային բեռնափոխադրումների կտրուկ թանկացման, արձանագրել են ՅՈՒՆԿՏԱԴ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն