Նոր աղբամաններ կտեղադրվեն Վարդենիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում
Դեռևս 2021 թվականին Վարդենիսի համայնքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) համատեղ ջանքերով Վարդենիս համայնքում իրականացված 251 800 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մասշտաբային ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել ծրագրով նախատեսված թվով 120 հատ 600 լիտր տարողության, փականներով մետաղական աղբամաններ:
Քանի որ ծրագիրը մեկնարկել էր մինչ համայնքների խոշորացումը՝ նախատեսվում էր աղբամանները տեղադրել Վարդենիս քաղաքում: Այժմ՝ խոշորացումից հետո, աղբամանները կտեղադրվեն Վարդենիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան