Հռոմում ավելի քան 60 մարդ են ձերբակալել`Ndrangheta մաֆիայի դեմ կարաբիներների տարածաշրջանային ստորաբաժանման ընդգրկուն գործողության շրջանակներում: Ինչպես փետրվարի 17-ին հաղորդել Է ANSA գործակալությունը, նրանց բոլորին կասկածում են մաֆիայի գործունեությանը մասնակից լինելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես կարծում են քննիչները, կասկածյալները վերահսկել են մայրաքաղաքի տարածաշրջանի տարածքը, այդ թվում թմրամաքսանենգության ուղիները: Գործակալությունում ճշտել են, որ գործողությունը դեռ ավարտված չԷ: Դրա մանրամասնություններն ու արդյունքները կներկայացվեն ավելի ուշ:

Իտալիայի իրավապահ մարմիններն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունն իր գործունեությունը վարում Է թե՛ երկրի հյուսիսային մարզերում եւ թե՛ Եվրոպայի երկրներում: Ndrangheta-ն համարվում Է ամենահզոր ստվերային խմբավորումը, որը վերահսկում Է Հարավայն Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի մատակարարման ուղիները, հաղրդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն