Ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ նախկին բարձրաստիճան սպան
Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալիլ Քյազիմովը։
Բաքվի ռազմական դատարանը գնդապետին չորս ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել, հաղորդում է Sputnik Азербайджан-ը:
Ջալիլ Քյազիմովը մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն մանաթ (մոտ 600 հազար ԱՄՆ դոլար) յուրացնելու մեջ:
Ավելի վաղ Մոսկվայի ռազմական դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Ադրբեջանի պաշտպանության նախարարության 4 սպաների՝ խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։
Armeniatoday.news



















