Շինարարները Գազայում 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն են հայտնաբերել
Գազայի հյուսիսում ափամերձ գոտում հայտնաբերվել է 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն` նախշապատ 20 շիրիմներով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ երկրի հնությունների նախարարությունն այն անվանել է վերջին տասնամյակի տեղի ամենակարևոր հայտնագործությունը:
Գազան հարուստ է հնություններով, որոնք կարևոր առևտրային կետ են եղել բազմաթիվ քաղաքակրթությունների համար:
Այնտեղ հայտնաբերված ավերակներից են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների, ինչպես նաև մոնղոլների ներխուժման մնացորդները։
Armenpress.am