Ռուսաստանը հանդես է գալիս ռազմավարական կայունության նկատմամբ ինտեգրված մոտեցման օգտին։ ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկում է զբաղվել անվտանգության հավասարակշռման նոր մշակմամբ։ Այս մասին ասված է ասված է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Բրյուսելի առաջարկներին ուղղված ՌԴ գրավոր պատասխանում:

Փաստաթուղթը տարածել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես հայտնել են նամակի հեղինակները, ԱՄՆ-ն Մոսկվային առաջարկում է անհապաղ զբաղվել ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում։

«Սակայն ամերիկյան կողմը փորձում է արձանագրել մեզ հետ չհամաձայնեցված մոտեցում, որը նախատեսում է կենտրոնացում բացառապես միջուկային զենքի վրա։ Նման միակողմանի հայացքը հակասում է 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ռազմավարական երկխոսության համալիր բնույթի վերաբերյալ ձեռք բերված մոտեցումներին։ Վերջիններս հիմք են՝ սպառազինությունների նկատմամբ հետագա վերահսկողության և ռիսկերի նվազեցման միջոցառումների համար»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կհրապարակի իր պատասխանը՝ կապվված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն