Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին կգումարի արտահերթ նիստ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ԱԺ-ից։

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.

1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):

2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն