Հայ-հունական հարաբերություններն ամուր հիմքերի վրա են. հանդիպել են ՀՀ դեսպանն ու Հունաստանի ԱԳ նախարարը
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։
Նիկոս Դենդիասն ասել է, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են գտնվում և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշել է, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։
Armenpress.am