Մահացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը
Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը։
Այս մասին հայտնում են Կոմպոզիտորների միությունից։
Նա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է , Հայկական Երաժշտական Համաժողովի հիմնադիր նախագահ, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Տեղեկացնենք, որ Լևոն Չաուշյանը ծնվել է Երևանում։ Նա թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։
Տեղեկացնենք, որ նա 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը, 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Պրոֆեսոր կոչում ուներ 2003 թվականից։
1979-1985 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար է եղել, 1985-1991 թվականներին՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ։
Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան և այլ երաժշտական ստեղծագործություններ։
Armeniatoday.news