Հրդեհ է բռնկվել տուրիստական զբոսանավի վրա
Հունաստանի ափերի մոտ հրդեհ է բռնկվել իտալական տուրիստական զբոսանավի վրա։ Նավի վրա 237 ուղեւոր կա եւ անձնակազմի 50 անդամները։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը։ Euroferry Olympia նավը իրականացնելիս է եղել նավարկություն իտալական Բրինդիզիի եւ հունական Իգումենիցայի միջեւ, երբ հունական Կորֆու կղզու մոտ բռնկվել է հրդեհը։
Չի բացառվում, որ նավին մոտեցած մերձափնյա պարեկային եւ քարշակային նավակները կիրականացնեն ուղեւորների տարհանում։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Hraparak.am