Այս եվրոպական երկրում հրաժարվում են կորոնավիրուսային սահմանափակումներից
Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ փետրվարի 25-ից չեղարկում է ավելի վաղ սահմանված կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Նիդերլանդների առողջապահության նախարար Էռնստ Կեյպերսը հայտարարել է, որ երկիրը վերստին բացվում է եւ գինետները, համերգասրահները, կինոթատրոնները, հանրային մյուս վայրերը վերսկսում են բնականոն աշխատանքը վերջին երկու տարում առաջին անգամ։
Դիմակ կրելն ու սոցիալական հեռավորության պահպանումը այլեւս պարտադիր չի լինի՝ բացառությամբ հանրային տրանսպորտի եւ օդանավակայանների։
Նշենք, որ Նիդերլանդների չափահաս բնակչության ավելի քան 86 տոկոսն արդեն պատվաստված է եւ չնայած վիրուսը շարունակվում է տարածվել, սակայն իշխանությունների համար դա այլեւս խնդիր չէ։
Hraparak.am



















