Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները և Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները ՀՀ պաշտպանության նախարարության հերթապահ հերթափոխների զինծառայողների հետ համատեղ կատարել են ուսումնական խնդիրներ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական ռազմակայանի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը։

«Ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են օդային տարածքը խախտողներին նմանակող պայմանական օդային թիրախների հայտնաբերելու և որսալու գործողությունները», – ասել է նա:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները գործողություններ են կատարել օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելիս: Հերթապահ հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչև 6 հազար մետր բարձրություններում՝ ճանաչման անջատված համակարգերով տարբեր արագությունների վրա:

Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում տեղակայված օդային սահմանների և ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները բարդ եղանակային պայմաններում կատարել են խնդիրներ՝ առատ տեղումներով, պոռթկուն քամիով, ինչպես նաև բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանի տատանումներով:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն