Իրանը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ եւ ցուցաբերել ցանկացած օգնություն՝ Ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը՝ ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես հայտնում է Mehr լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ միջազգային օրակարգին առնչվող հարցեր։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի երկխոսության եւ դիվանագիտական ճանապարհով, առանց երրորդ երկրների միջամտության։

Միաժամանակ նաեւ նախարար Ամիր-Աբդոլահիանը ասել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել եւ ցանկացած գործողություն իրականացնել՝ այդ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն