Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչում երեկ ֆրանսիական «Մարսելը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» նկատմամբ։ Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում ներկա են գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք յուրօրինակ ակցիա են իրականացրել։ Մասնավորապես տրիբունաներում ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները ինչպես նաև «Արցախը Հայաստան է» գրությամբ ցուցապաստառ։ Իրավապահ մարմինները չեն խոչընդոտել մեր հայրենակիցներին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Այս հանդիպումից երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել էր ՈւԵՖԱ-ին խնդրելով կանխել փետրվարի մրցավեճում հայերի կողմից հնարավոր սադրանքները։

«Այո մենք միանգամայն դրական ենք վերաբեվում միջազգային հանդիպումների անցկացումը, ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբային մակարդակով: Բոլորովին այլ խնդիր է խաղի Մարսելում կայանալը։ Այդ կապակցությամբ դիմել ենք ՈՒԵՖԱ-ին մեր անվտանգությունը ապահովելու համար։ Հայերը անընդհատ փորձում են մեր դեմ ինչ-որ սադրանք կազմակերպել և հուսով ենք, որ Մարսելում կնշանակվի անվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ։ Հավանաբար, ՈՒԵՖԱ-ի լրացուցիչ ներկայացուցիչ կլինի»,- հայտարարել էր Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էլհան Մամեդովը:



Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է, որ իրենց թիմին հնարավորություն տրվի հանգիստ ֆուտբոլ խաղալ։ Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը շարունակ գրում էր, որ իրենց թիմին բաժին է հասել բոլոր առումներով ամենաանհարմար մրցակիցը։ ««Մարսելի» հետ դիմակայության ամենավտանգավոր դետալներից է հայերի գործոնը։ Ըստ պաշտոնական տվյալների Մարսելում բնակվում է 100 հազար հայ։ Դա կազմում է քաղաքի 15 տոկոսը։ Սա նշանակում է, որ առաջիկա հանդիպմանը սպասվում են լուրջ սադրանքներ։ Մեր թիմը մեկ բազմից է ենթարկվել սադրանքների հայերի կողմից։ Մարսելում բնակավող հայերն էլ իրենց հերթին աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով»,- գրել էր Azeripsort պարբերականը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ չնայած ադրբեջանական կողմի գործադրած ջանքերին Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին հաջողվեց հասնել իրենց նպատակին։ Եվ ընդհանրապես Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտը դարձել է փոքրիկ դժողխ թուրքադրբեջանակն թիմերի համար։ Անցյալ տարի նույն «Վելոդրոմ» մարզադաշտում աղմակահարույց միջադեպ էր տեղի ունեցել թուրքական «Գալաթասարայի» մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին կայացած Եվրոպա լիգայի խաղարկության «Մարսել»- «Գալաթասարայ» խաղը 38-րդ րոպեին դադարեցվել էր, քանի որ երկրպագուների միջև բախում է սկսվել։ Ֆրանսիացի և թուրք երկրպագուները միմյանց վրա ճայթուցիչներ էին նետել։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել էր հյուրերի տրիբունային և փորձել անձամբ հանգստացնել երկրպագուներին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել էին Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները։ Բախման հետևանքով մարզադաշտում հրդեհ էր սկսվել, որը մարվել էր հրշեջների կողմից։



Հիշատակելով «Մարսել»-«Գալաթասարայ» հանդիպումը Ադրբեջանում քննարկվում էր «Ղարաբաղի» դեմ հանդիպման վայրի փոփոխությանը հասնելու տարբերակը։ Ավելի ստույգ, երկրպագուները պահանջում էին, որ «Ղարաբաղի» ղեկավարությունը խնդրանքով դիմի ՈւԵՖԱ-ին մրցավեճի վայրը փոխելու խնդրանքով։ Գիտակցելով, որ հանդիպման վայերի փոփոխության համար բավարար հիմքեր չկան, ադրբեջանական կողմը ՈւԵՖԱ-ին դիմել էր այլ խնդրանքով։ Դեռևս 2018 թվականին տեղի ունեցած Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Մրցավեճի ժամանակ խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդը, որը ծածանել Արցախի դրոշը: Նրա շապիկի վրա պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Արդեն 2019 թվականին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած տեղի Եվրոպա լիգայի խաղարկության խմբայինփ ուլի «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» խաղն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ մարզադաշտի վերևում հայտնվել էր անօդաչու թռչող մի սարք՝ Ղարաբաղի դրոշով:




1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն