Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հաղորդած տվյալների համաձայն մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը 193 հազար 293 սիրիացի ստացել է Թուրքիայի քաղաքացիություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական tr724.com-ը:

Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացիներից 84 հազար 152-ը երեխաներ են:

Ներկա պահին Թուրքիայում ժամանակավոր բնակության իրավունքով 3 մլն 700 հազար գրանցված սիրիացի փախստական է գտնվում:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն