Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ-ից։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես ընկերության ՀՀ–ին պատկանող հավատարմագրային կառավարիչ) կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, եւ 2022թ․-ի փետրվարի 17-ից ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Նարեկ Բաբայանն ազատվել էր Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից։

Հավելենք, որ փետրվարի 16-ից դադարեցվել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ որպես խորհրդի անդամի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Ավինյանը ընկերության խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թվականի հունվարի 24-ին։

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն