Euronews-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Հոնիական ծովում՝ Հունաստանի ափերի մոտ՝ լաստանավերից մեկում: Դեպքի ժամանակ նավում եղել է 237 ուղևոր և անձնակազմի 51 անդամ։ Նավը հունական Իգումենիցա նավահանգստից ուղևորվում էր Իտալիայի հարավային Բրինդիզի քաղաք։

Նախնական տվյալով՝ փրկարարներին հաջողվել է տարհանել այրվող լաստանավի բոլոր ուղևորներին: Նրանցից մեկին թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Շարունակում է այրվել Ատլանտյան օվկիանոսում Ազորյան կղզիների (Պորտուգալիայի ինքնավար շրջան) մոտակայքում հրդեհված 200 մետր երկարությամբ Felicity Ace բեռնատար նավը: Այն տեղափոխում էր պրեմիում դասի մոտ 4000, այդ թվում՝ Porsche, Audi և Lamborghini ապրանքանիշերի մեքենաներ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

Նավի անձնակազմի 22 անդամին տարհանել են պորտուգալացի զինվորական նավաստիներն ու ռազմածովային ավիացիան։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն