Հայաստանը օդապարիկով թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր:
Փետրվարի 17-ին մինչև 4000 մ3 ծավալով AX-9 օդապարիկով թռիչքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել։ Թռիչքն իրականացվել է «Բարեկամություն առանց սահմանների» կարգախոսի ներքո։
Անունը պատահական չի ընտրվել, օդապարիկների թիմում երկու փորձառու օդաչու էին՝ Սերգեյ Բաժենովը Մոսկվայից և Նաիրի Բարսեղյանը Հայաստանից:
Օդապարիկը, օդ բարձրանալով Օրենբուրգի մարզում՝ Յասնայա Պոլյանա գյուղի մոտ, թռել է 485 կմ 764 մետր և վայրէջք կատարել Նեֆտեկամսկ (Բաշկորտոստան) քաղաքի մոտ՝ Կոկուշ գյուղի ծայրամասում։
hy.armradio.am