ՌԴ նախագահը ստորագրել է պահեստազորի զորահավաքի հրաման. (լուսանկար)
Իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում ուրբաթ երեկոյան հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը՝ ՌԴ քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու վերաբերյալ։
Հրամանագրի տեքստում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում, ենթակա են զորակոչի՝ զինվորական հավաքների անցկացման համար։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
Պահեստազորայինները կհամալրեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Ազգային գվարդիայի, պետական պահպանության մարմինների և ԱԴԾ-ի շարքերը:
Նշվում է, որ Զինված ուժերի ռեզերվում գտնվող քաղաքացիների հավաքները նախատեսված են պահեստազորայինների մարտական հմտությունների կատարելագործման համար և անցկացվում են ամեն տարի։
Զինվորական հավաքների ընդհանուր տևողությունը, որին ներգրավված է քաղաքացին ռեզերվում գտնվելու ընթացքում, չի կարող գերազանցել 12 ամիսը։
Կառավարությանը հանձնարարվել է ապահովել քաղաքացիներին զինվորական պատրաստության զորակոչելու և հավաքներ անցկացնելու միջոցառումների իրականացումը։

ArmDay.am



















