44-օրյա պատերազմի արդյունքում տնազուրկ դարձած արցախցիները երեկ հերթական բողոքի ակցիան էին անում։ Հադրութի ու Շուշիի բնակիչները նախ Հանրապետության հրապարակում էին, ապա երթով շարժվեցին ԱԳՆ շենքի մոտ։ Այս մարդիկ այնքան հուսալքված են, որ նախկինի պես ոչ թե իրենց տունն ու կորսված հայրենիքն են պահանջում, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից փախստականի կարգավիճակ են ուզում։

«Փախստականի կարգավիճակ պետք է տրվի եւ ոչ թե նրա համար, որ մենք ունենանք հնարավորություն ինչ-որ մի տեղ մեկնելու, ինչ-որ մի տեղում կյանքը շարունակելու, ո՛չ, փախստականի կարգավիճակ ստանալով՝ հադրութցին ցույց կտա աշխարհին, որ, այո՛, տեղի է ունեցել նման դեպք, եւ մեր տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այնպես չէ, որ մենք Արցախ չենք վերադառնալու, Արցախի կարգավիճակն էլ պետք է որոշվի, անվտանգության խնդիրն էլ, որպեսզի մենք նորից ստիպված չլինենք երրորդ անգամ լքելու մեր տները»,- ասում էին ակցիայի մասնակիցները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն