Միայն հայտարարություններ են անում, արդյունք չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Բացի այս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի երկու եղբայրների, երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրանց ընտանիքների անդամները եւս պետք է իրավապահներին ներկայացնեն, թե ինչպես են ձեռք բերել իրենց գույքը: Սակայն ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո մինչեւ օրս իշխանությունները խոսում են նախկիների կողմից արված թալանի մասին, բայց մինչեւ հիմա որեւէ մեկին չեն դատել, որեւէ մեկից ապօրինի գույք չեն բռնագանձել։
Ինչու, որովհետև նախ Ապօրինի գույքի մասին Հհ օրենքը ընտրովի է կիրառվում՝ իբրև քաղաքական ճնշում, բացի այդ, շուրջ 4 տարի է, ինչ քննություններ են տարվում, սակայն արդյունք չկա:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
ArmLur.am