Ռոստովի շրջանի Տարասովսկիի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով արկ է պայթել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։

«Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4:00-ին, Միտյակինսկայա գյուղի տներից մեկից 300 մետր հեռավորության վրա»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ դեպքի վայրում են իրավապահները։ Զոհեր և ավերածություններ չկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռոստովի շրջանում բերվել է պատրաստության բարձր մակարդակի՝ Դոնեցկից և Լուգանսկից եկող փախստականների հետ կապված իրավիճակով պայմանավորված:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն