Արգենտինա Կորիենտես շրջանում հրդեհները ոչնչացրել են 785 հազար 238 հեկտար բուսականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհի օջախները սկսել էին ի հայտ գալ հունվարի կեսերին և կարճ ժամանակում կրակը տարածվել էր անտառներով մեկ: Clarin պարբերականի տվյալներով՝ հրդեհներից տուժել է շրջանի տարածքի 9 տոկոսը:

«Մենք նման բան դեռ չէինք տեսել: Այս պահին Կորիենտեսում այրվում են 30 հազար հեկտար անտառներ»,- ասել է նահանգապետ Գուստավո Վալդեսը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն