Հենրի Ֆորդի ծոռը որոշել է հրաժարվել ընկերությունում իր պաշտոնից
Հենրի Ֆորդի ծոռը որոշել է հրաժարվել Ford Motor Company ընկերությունում ներդրողների հետ կապերի փոխնախագահի իր պաշտոնից, որում կատարել է պարտականությունների բավականին լայն շրջանակ, եւ ընտրվել է կոնցեռնի տնօրենների խորհրդում, գրում է Մոտոր-ը:
Հենրի Ֆորդ III-ը միացել է ընտանեկան բիզնեսին 2006 թվականին եւ սկսել զբաղվել աշխատանքային հարաբերություններով, պորդուկտների պլանավորմամբ, գնումներով, դիլերների հետ հարաբերություններով Ford Performance-ի մարքեթինգով: Այժմ՝ ամերիկյան ավտոարտադրողի տնօրենների խորհրդում ընտրվելուց հետո, նա հեռանում է իր պաշտոնից: «Ford-ում 15 տարվա աշխատանքից հետո ես հավատում եմ, որ կողքից հայացքը կօգնի ինձ կառավարել մեր հզոր ընկերությունը՝ բարձրացնելով օբյեկտիվությունն ու հնարավորությունը կառուցողական կերպով քննադատելու մեր ուժեղ եւ թույլ կողմերը»-նշել է գործարարը: Ի հեճուկս տարածված կարծիքի՝ Ֆորդ III-ը միշտ աշխատել է իր ապուպապի հիմնադրած ընկերությունում, նշում է Automotive News-ը:
2002 թվականին նա ավարտել է Դարթմութի քոլեջն ու ստացել անգլիական գրականության բակալավրի աստիճան, իսկ միջին եւ ավագ դպրոցում մաթեմատիկայի եւ պատմության ուսուցիչ աշխատելու ժամանակ նա ասել է, որ միշտ ձգտել է դեպի ընտանեկան բիզնեսը: «Ես տեսել եմ այն կախարդանքը, որը դուր է գալիս մեր հաճախորդներին»,-ասել է Ֆորդ III-ը: Այդ ժամանակ Հենրի Ֆորդի ծոռ Էդսել Ֆորդ II-ը լքել էր Ford-ի տնօրենների խորհուրդն ու սկսել աշխատել ֆինանսների, կայունության եւ նորարարությունների գծով հանձնաժողովում: