Ռուսաստանի 26 շրջան պատրաստ է ընդունել Դոնեցկից և Լուգանսկից փախստականների, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։

«Ներկայում 26 շրջան մեզ ցուցակներ է ուղարկել, որ պատրաստ են [փախստականներ ընդունել]», — ասել է նա։

Չուպրիյանը հավելել է, որ ռուսական երկաթուղիները պատրաստ են գնացքներ տրամադրել Ռոստովի մարզին, որպեսզի փախստականները տեղափոխվեն այլ շրջաններ։

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Ռուսաստանում Դոնբասից փախստականներին ընդունելու համար պատրաստ է ավելի քան 280 ժամանակավոր կացարան:

Ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին, մասնավորապես, Ռոստովի մարզ՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն