Գիրք նվիրելու օրվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ավելի քան 100 միավոր նոր գրականություն նվիրեց Լոռվա մարզի Դեբեդի համայնքային գրադարանին։

2021 թվականին Լոռու մարզի Դեբետի գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում բացվել է  բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան, որը զուտ գրադարան լինելուց բացի, նաև սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր է։ Դեբեդի համայնքային նոր գրադարանը հիմնվել է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի հետ համատեղ, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։ Գրադարանը, որ նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է  անհրաժեշտ սարքավորումներով։ Ընթերցողների և գրադարանից օգտվողների քանակը աստիճանաբար աճում է։

Հայաստանի ազգային գրադարան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն