Լիբանանի իշխանությունները հայտարարել են Ռաֆիկ Հարիրիի անվան Բեյրութի միջազգային օդանավակայանից կես միլիարդ կեղծ ԱՄՆ դոլար տեղափոխելու փորձի մասին, հաղորդում է MEMO-ն:        

Ներքին անվտանգության ծառայությունը հաստատել է, որ դրա օդանավակայանի մաքսատան ծառայողները կասեցրել են 480 միլիոն կեղծ ԱՄՆ դոլարի մաքսանենգությունը: Փողերը թաքցրել էին դեպի Թուրքիա ուղեւորվող երեք լիբանանցի քաղաքացու ճամպրուկում:

Հայտարարության համաձայն՝ կեղծ փողերն առգրավվել են Ֆինանսական հանցագործությունների եւ փողերի լվացման դեմ պայքարի վարչության կողմից: Երեք լիբանանցի է բերման ենթարկվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն