Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլին:

Կրեմլից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների առաջադրանքները լիովին ավարտված են, բոլոր հրթիռները խոցել են թիրախները՝ հաստատելով նշված բնութագրերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին ավելի վաղ տվել էր միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն