Լեհաստանում ուժեղ քամիների պատճառով մահացել է երկու մարդ, ավելի քան 350 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ մահերը գրանցվել է քամու պատճառով ծառերի՝ մեքենաների վրա ընկնելու հետևանքով:

Լեհաստանի օդերևութաբանական ինստիտուտից տեղեկացրել են, որ փետրվարի 19-ին ևս երկրի տարածքում պահպանվելու է ուժեղ քամին, որի արագությունը հասնելու է մինչև 130 կմ/ժ-ի:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն