Իտալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը անպարտելիության շարքը հասցրեց 30 խաղի։ Սա հավաքականի լավագույն արդյունքի կրկնությունն է։

Ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականների ընթացքում, երբ հավաքականը գլխավորում էր Վիտտորիո Պոցցոն։

Մանչինին հավաքականը գլխավորում է 2018 թվականի մայիսից, երբ հեռացավ «Զենիթից»:

Հունիսի 26-ին իտալացիները Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում կխաղան Ուկրաինայի կամ Ավստրիայի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն