Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր
Փետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի:
Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը:
Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:
Արմենուհի Մխոյան
Armenpress.am