44-օրյա պատերազմը և առաջին առասպելը
• Վեցօրյա պատերազմը
1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական կողմը կորցրեց 779 հոգի մարդ, իսկ արաբական կողմը՝ մոտ 12 000 հոգի մարդ։ Իսրայելն էր առաջինը հարվածել.
Այս պատերազմում իսրայելական կողմի կորուստը կազմել է օրական 130 հոգի։ Իսկ արաբական կոալիցիայի կորուստը կազմում էր օրական մոտ 2000 հոգի։ Դուք ուղակի պատկերացրեք, թե ինչ ինտենսիվություն էր տիրում այս պատերազմում:
1967 թվականին Իսրայելի բնակչությունը կազմում էր 2,745 միլիոն։ Մոտավորապես մերի չափ:
• Ահեղ դատաստանի պատերազմը
Այն սկսվել է 1973 թվականին և տևել է 18 օր՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 24-ը։
Իսրայելական կողմից զոհվել է 2 656 հոգի , վիրավորվել՝ 7 251 հոգի (1x2,7)
Արաբական կողմից զոհվել է 8 852 հոգի, վիրավորվել՝ 19 945 հոգի (1x2.3)
Մարտերի ինտենսիվությունն այնպիսին էր, որ Իսրայելը կորցնում էր օրական ավելի քան 140 հոգի։ Իսկ արաբական կոալիցիան (հիմնականում Եգիպտոսը), գտնվելով հարձակվող կողմի վիճակում, օրական կորցնում էր ավելի քան 490 հոգի՝ 3,5 անգամ ավելի քան Իսրայելական կողմը ։ Պատկերացրեք պատերազմի ինտենսիվության մակարդակը:
1973 թվականին Իսրայելի բնակչությունը կազմում էր 3,278 միլիոն։ ± Մեր չափ...
• Ծոցի առաջին ճգնաժամը
1990 թվականի օգոստոսի 2-ից մինչև 1991 թվականի փետրվարի 28-ը (242 օր) իրաքյան առաջին պատերազմի ժամանակ իրաքյան կողմի կորուստը կազմել էր մոտ 50 000 հոգի, ինչը կազմում է օրական 206 հոգի։
"44-օրյա պատերազմ"
Հայկական պաշտոնական տվյալներով, մեր կողմից զոհվել է 3 788 հոգի մարդ (մենք կարծում ենք, որ այս տվյալները "մի փոքր" բարձր է)
Ադրբեջանական պաշտոնական տվյալներով իրենց կողմից զոհվել է 2 908 հոգի (մենք կարծում ենք, որ այս տվյալները բավականին թերագնահատված են):
Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ հայկական կողմի պաշտոնական տվյալները "մի փոքր" բարձր են , խնդրում ենք, մի հարցրեք, քանի որ մենք դեռ չենք կարող խոսել այդ մասին։ Եվ դրա համար, դուք իրավունք ունեք մեզ քննադատել (կամ էլ կատարել ձեր սեփական հետազոտությունը) :
֊ Եթե հաշվի առնենք հայկական կողմի պաշտոնական տվյալները 3 788 զոհվածների մասին, ապա կստացվի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր օրական կորուստները կազմել են 86 հոգի (մեր, տվյալներով՝ այս ցուցանիշը չի գերազանցել 70 հոգին) ։
֊ Եթե հաշվի առնենք ադրբեջանական կողմի պաշտոնական տվյալները 2 908 զոհվածների մասին, ապա կստացվի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց օրական կորուստները կազմում է 66 հոգի (մեր տվյալներով՝ իրենց օրական կորուստները հասնում էին մինչև 160 հոգի )։
Այսպիսով, ո՞րն է այս պատերազմի առաջին առասպելը: Պատերազմի ինտենսիվությունը, որը աշխարհը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դա սուտ է։
Շատերը, հավանաբար, հիմա իրենց հարց կտան՝ ինչո՞ւ ենք մենք գրում այս մասին և ինչու ենք գրում հենց հիմա: Մի շտապեք... Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Միևնույն ժամանակ ընդունեք այն, ինչ կա, այսինքն՝ 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների ինտենսիվությունը այն չէր, ինչ ներկայացնում է թե ընդդիմությունը, թե իշխանությունը։
Մեզ հաճախ հարցնում են մեր կարծիքը 44-օրյա պատերազմի մասին. Գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է ուշադիր վերլուծել ամեն ինչը, որպէսզի ճիշտ հասկանալ իրականությանը ։ Մենք ցանկանում ենք, որ մեր ընթերցողները նույնպես հնարավորություն ունենան հասկանալ որոշ բաները: Եվ հետևաբար, մենք միասին քայլ առ քայլ կուսումնասիրենք այս պատերազմը.
Հարգանքներով
ՌԱԶՄԻԿ