Լևոն Արոնյանը սենսացիոն պարտություն կրեց
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN CHESS 9LX-ի առաջատարն է:
Առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը հաղթել է Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, իսկ 6-րդում` Պերեզ Դոմինգեսին:
Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:
Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:
Hraparak.am